Պահպանել ընտանեկան ավանդույթները

Գոհարիկ Մարտիրոսյանը երեք տարի է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հաճախորդն է: «ՖԻՆՔԱ»-ի աշխատակիցներին շատ է հետաքրքրել գործարարության տեսակը, որով զբաղվում է Գոհարիկը:

Իրենց գյուղում նա միակն է, որ տիրապետում է կավագործության արհեստին, իսկ ժառանգել է այն իր ծնողներից: Պահպանելով իր ընտանիքի ավանդյութները` նա իր երեխաներին ևս սովորեցրել է կավագործության հետաքրքիր և նուրբ արհեստը: «Մեր ընտանիքում ընդունված է եղել ընտանեկան ավանդույթների սերնդե սերունդ փոխանցումը: Մեզանից հետո մեր երեխաները ևս պետք է շարունակեն մեր գործը»,- ասում է Գոհարիկը:

Գոհարիկը պատրաստում է շատ գեղեցիկ և ինքնատիպ կավե հուշանվերներ: Իսկ վաճառում է նա իր հուշանվերները Երևանում` Վերնիսաժում: Գոհարիկն ունի նաև բազմաթիվ մշտական հաճախորդներ: Նա մեծ հույս ունի, որ այնքան կընդլայնի իր գործունեությունը, որ կկարողանա իր արտադրանքը արտահանել նաև Հայաստանից դուրս: Իսկ արտադրական ծավալների աճին շատ օգնում են «ՖԻՆՔԱ»-ից ստացված վարկերը: Դրա մասին վկայում են նաև վարկի գումարների աճը վարկավորման հերթական փուլերում: Գոհարիկը հուսով է, որ համագործակցությունը «ՖԻՆՔԱ»-ի հետ շարունակական բնույթ կկրի, դե իսկ «ՖԻՆՔԱ»-ն էլ մշտապես աջակցության ձեռք է մեկնում նման պարտաճանաչ և նպատակասլաց վարկառուներին: