Խնձորի լքված այգին

«Ժամանակին այս բոլոր ծառերը փոքրիկ տունկեր էին: Ես տնկեցի դրանք մի քանի տարի առաջ և հիմա նրանց շնորհիվ եմ ապրուստ վաստակում ընտանիքս պահելու համար» , ասում է Վասակ Ղամբարյանը`զբոսնելով Արա լեռան լանջին գտնվող իր խնձորի այգում: Տարիներ առաջ Վասակն ու իր մեծ ընտանիքը Հայաստանի բազմաթիվ ֆերմերների նման պայքարում էին ապրուստ վաստակելու համար:Սովետական միության փլուզումը, որին հետևեց պատերազմը և տնտեսական ճգնաշամը ստիպեց Վասակի ծնողներին հրաժարվել խնձորի այգու հետագա մշակումից: Ընտանիքի բոլոր միջոցներն օգտագործվեցին գոյատևելու համար, և ոչինչ չմնաց ներդնելու բիզնեսի հետագա զարգացման մեջ:

Երբ Վասակն ու իր 4 եղբայրները մեծացան, ընտանիքը սկսեց ավելի շատ միջոցների կարիք զգալ գոյատևելու համար: Դա հենց այն ժամանակն էր, երբ Վասակը սկսեց լրջորեն մտածել խնձորի այգու մշակումը վերսկսելու մասին; «Շատ ցավալի էր տեսնել մեր լքված խնձորի այգինև և այն, թե ինչպես էր ընտաիքս պայքարում օրվա ապրուստը վաստակելու համար` տարբեր անկայուն աշխատանքներ կատարելով: Չունեինք ոչ մի ֆինանսական միջոց մշակելու այգին, բայց ես ու 4 եղբայրներս պատրաստ էինք քրտնաջան աշխատելու: Միակ բանը ինչի կարիքն ունեինք դրամական միջոցներն էին, որպեսզի նոր ծառեր տնկենք մեր այգում. ես գիտեի, որ առատ բերքահավաք ենք ունենալու և բարելավելու ենք մեր կյանքի պայմանները», հիշում է Վասակը:

Վասակը եկավ ՖԻՆՔԱ ստանալու իր առաջին վարկը: Այդ վարկով գնեց խնձորի նոր, բարձրորակ տունկեր և տնկեց դրանք այգու մի փոքր հատվածում: «Սկզբում շատ դժվար էր. ես, եղբայրներս և ծնողներս օր ու գիշեր աշխատաում էինք: Մենք գիտեինք, որ սա մի մեծ հնարավորոոթյուն է բարելավելու մեր կյանքը: Հիմա արդյունքը կարոք եք ինքներդ տեսնել», ասում է նա` ցույց տալով իր` 100-ից ավելի հավասարաչափ տնկված խնձորի ծառերը: Ժամանակ անց, երբ այգին սկսեց եկամուտ բերել, Վասակի եղբայրներն ամուսնացան և տեղափոխվեցին: Հիմա նրանցից յուրաքանչյուրն իր փոքրիկ այգին ունի, որտեղ բազմաթիվ խնձորենիներ են աճում:

Վասակը շարունակեց ՖԻՆՔԱ-ի հետ իր համագործակցությունը, որպեսզի հետագայում ևս զարգացնի ու ընդլայնի իր բիզնեսը: Այժմ նա ցանկանում է փոքրիկ սառնարան կառուցել բերքահավաքից հետո խնձորներն այնտեղ պահելու համար, որպեսզի վաճառի դրանք, երբ գինը շուկայում ամենաշահավետը կլինի. «Ինձ ընդամենը ևս մեկ փոքր գումարի վարկ է անհրաժեշտ սառնարան կառուցելու համար: Եվ ես կրկին պատրաստվում եմ ՖԻՆՔԱ դիմել այս նպատակով, քանի որ ես նրանց եմ վստահում»: