Եթե Դուք ակտիվ և նախաձեռնող շրջանավարտ եք և նոր եք սկսում ձևավորել ձեր աշխատանքային ուղին կամ արդեն փորձառու մասնագետ եք և փնտրում եք մասնագիտական աճի հնարավորություններ, ապա ՖԻՆՔԱ-ն կարող է Ձեզ համար լինել կատարյալ աշխատատեղ ինքնադրսևորվելու և նորանոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու համար:

ՖԻՆՔԱ-ն Ձեզ համար կապահովի`

ՖԻՆՔԱ–ում ստեղծված են բոլոր պայմանները սովորելու, զարգանալու և մասնագիտական աճ ապահովելու համար: Աշխատակիցների համար պարբերաբար կազմակերպվում են դասընթացներ, որոնք նպատակ ունեն բարելավելու աշխատակիցների հմտություններն ու ոգևորելու էլ ավելի զարգացնելու իրենց մասնագիտական գիտելիքները և հաջողության հասնելու իրենց աշխատանքում:

Ավելին

Ունենալով ավելի քան 30 տարվա գործունեություն և 10.000-ից ավել
աշխատակիցներ ամբողջ աշխարհում՝ ՖԻՆՔԱ-ն կուտակել է հարուստ ու բազմազան փորձ միկրոֆինանսավորման ոլորտում: Դուք հնարավորություն ունեք միանալու պրոֆեսիոնալ անձնակազմի, որի բոլոր անդամները պատրաստակամ են փոխանցելու իրենց փորձն ու գիտելիքները:
ՖԻՆՔԱ-ում հավաքված են բազմազան փորձ ու գիտելիքներ ունեցող մարդիկ, որոնցից յուրաքանչյուրին հնարավորություն է տրվում ներդնել իր յուրահատուկ տեսակետն ու հմտությունները ընդհանուր նպատակներին հասնելու համար:

Մենք շարունակաբար գտնում ենք նոր լուծումներ մեր թիմի
անդամների աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու, հաճախորդների հետ ավելի ամուր հարաբերությունների հաստատման և նրանց փորձառության բարելավման ուղղությամբ: Մեր ծառայությունների անընդհատ բարելավումն ապահովելու համար մենք խթանում ենք մեր աշխատակիցների նորարարական ոգին և փոփոխություններ իրականացնելու ձգտումը:

Ֆինանսական փոխհատուցման տեսանկյունից ՖԻՆՔԱ-ն
տրամադրում է իր աշխատակիցներին`

  • շուկայում մրցունակ աշխատավարձ,
  • բժշկական ապահովագրություն,
  • արտոնյալ պայմաններով վարկի հնարավորություն,
  • միջազգային սերտիֆիկացման ծախսերի փոխհատուցում:

ՖԻՆՔԱ-ի բոլոր աշխատակիցներին միավորում է
յուրահատուկ ջերմությունը միջանձնային շփման տարբեր հարթություններում: Թիմային աշխատանքը, հարգանքը միմյանց նկատմամբ և յուրաքանչյուր նոր անդամի թիմում ինտեգրելու ձևավորված մշակույթը Ձեզ հնարավորություն կտան կարճ ժամանակահատվածում զգալ Ձեզ ինչպես ՖԻՆՔԱ մեծ ընտանիքի անդամ:

 

Թափուր աշխատատեղերի հայտարարությունները կարող եք տեսնել այստեղ: