Տեղեկատվական թիմի մասնագետ

Ժամկետ՝ 15/03/2024 - 04/05/2024
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Տեղեկատվական թիմի մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Կոնտակտային կենտրոն

Աշխատանքի նկարագրություն

ՖԻՆՔԱ Հայաստանը փնտրում է իր Կոնտակտային կենտրոնի տեղեկատվական թիմի մասնագետի (առաջատար և գլխավոր մասնագետները նույնպես կարող են դիմել), ով պատասխանատու է հաճախորդների զանգերին պատասխանելու, նրանց կողմից բարձրացված հարցերին ընթացք տալու և հաճախորդներին հետաքրքրող տեղեկատվությունը տրամադրելու համար։

Հիմնական պարտականությունները

• Սպասարկել ընկերություն զանգահարած հաճախորդներին
• Կատարել ելքային զանգեր հաճախորդներին` հարցումների և տեղեկատվության պարզաբանման նպատակով
• Իրականացնել հաճախորդների սպասարկում առցանց զրուցարանի միջոցով
• Կատարել հաճախորդի առաջարկությունների, պահանջների և բողոքների վերաբերյալ գրառումներ
• Կառավարել և լուծել հաճախորդների բողոքները՝ իր իրավասության շրջանակներում
• Հաճախորդների բարդ զանգերի, բողոքների, խարդախությունների, տեխնիկական սխալների դեպքում խնդիրները փոխանցել տեղեկատվական թիմի կամ Կոնտակտային կենտրոնի ղեկավարին
• Մուտքագրել հաճախորդների բողոքները, հետևել դրանց լուծման ընթացքին
• Պատրաստել, ներկայացնել և վարել պարբերական հաշվետվություններ
• Պատասխանել սոցիալական ցանցերի միջոցով եկած հարցումներին
• Կատարել ղեկավար անձնակազմի կողմից տրված այլ հանձնարարականներ

Հիմնական պահանջները

• Բարձրագույն կրթություն
• Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ զանգերի կենտրոնում կամ հաճախորդների սպասարկման ոլորտում
• Թիմային աշխատանքի, կազմակերպչական գերազանց հմտություններ
• Գործընթացները վերահսկելու և կառավարելու ունակություն
• Զարգացած վերլուծական մտածողություն
• Հաղորդակցվելու և բանակցելու գերազանց հմտություններ
• Կոնֆլիկտային իրավիճակները հաղթահարելու և առաջացած խնդիրները լուծելու կարողություն
• Սեղմ ժամկետներում և լարված աշխատելու ունակություն
• Պաշտոնական էլեկտրոնային նամակներ գրելու հմտություններ
• Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
• Համակարգչային հմտություններ (MS office, AS-Bank)
• Ժամանակի կառավարում

Արտոնությունների փաթեթ

• Մրցակցային աշխատավարձ
• Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
• Բժշկական ապահովագրություն
• Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
• Դասընթացներ
• Կորպորատիվ միջոցառումներ
• Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

Դիմելու կարգը

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: