Գանձապահ

Ժամկետ՝ 11/03/2022 - 18/10/2023
Աշխատավայր՝ Էջմիածին
Հաստիք՝ Գանձապահ
Բաժին / Մասնաճյուղ՝ «Էջմիածին» մասնաճյուղ

Աշխատանքի նկարագրություն

Գանձապահը պատասխանատու է դրամարկղ-դրամապահոց հանգույցների միջև կանխիկի շարժի կազմակերպման, այդ գործարքներին վերաբերող փաստաթղթերի լրացման, վարկերի հետվճարների և տրամադրումների, արտարժույթի փոխանակաման կանխիկ/անկանխիկ հաշվապահական ձևակերպուման գործարքներն իրականացնելու համար։

Հիմնական պարտականություններ

• Կազմակերպել դրամարկղ-դրամապահոց հանգույցների միջև կանխիկի շարժն ու պատշաճ կերպով իրականացնել այդ գործարքներին վերաբերող փաստաթղթերի լրացումը
• Ստուգել վճարվելիք գումարի ճշգրտությունը, հաստատող փաստաթղթերում վճարողի և ստացողի կողմից պահանջվող ստորագրությունների առկայությունը
• Իրականացնել արտարժույթի փոխանակման, ինչպես նաև արտարժութային և ՀՀ դրամով արտացոլված վարկերի տրամադրման և հետվճարների գանձման գործարքները
• Իրականացնել վարկերի հետվճարների հաշվապահական ձևակերպումները՝ վարկային պայմանագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան
• Հետևել կանխիկ գումարի հետ աշխատանքի համար սահմանած կարգի և հրահանգերի պահպանմանը, այն է՝ տեսանելի ձևով կանխիկի հաշվում, դրամարկղի մնացորդի ժամանակ առ ժամանակ ստուգում, տրամադրվող գումարի պատրաստում և ստուգում
• Իրականացնել կանխիկ դրամի տեղափոխումը (բանկ կամ այլ մասնաճյուղ և հակառակը) մասնաճյուղի սեփական ուժերով կամ ինկասացիոն ծառայության միջոցով
• Իրականացնել կանխիկ ՀՀ դրամով արտացոլված վարկերի տրամադրման և հետվճարների գանձման գործարքներ
• Իրականացնել վարկերի անկանխիկ հետվճարների հաշվապահական ձևակերպումները՝ հիմնվելով համապատասխան մասնաճյուղի բանկային քաղվածքի վրա
• Ըստ պահանջի ներկայացնել հաշվետվություններ
• Ներքին գործուղումներին մասնակցելու պատրաստակամություն:

Հիմնական պահանջներ

• Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում), կարող են դիմել նաև բուհի ավարտական կուրսի ուսանողները
• Համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
• Շփման և հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ
• Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին
• Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն
• MS Word և Excel ծրագրերի լավ իմացություն, Հայկական ծրագրերի (ՀԾ) իմացությունն առավելություն է
• Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է:

Արտոնությունների փաթեթ

• Մրցակցային աշխատավարձ
• Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
• Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
• Բժշկական ապահովագրություն
• Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
• Դասընթացներ
• Կորպորատիվ միջոցառումներ
• Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

Դիմելու կարգը

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: