Մարտի 18-ին «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի 2 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայի Bbond հարթակում: Սա «ՖԻՆՔԱ»-ի երրորդ ընթացիկ բորսայական ցուցակումն է։ Որպես պարտատոմսերի շուկա ստեղծող հանդես է գալիս ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն:
Տեղեկություն ցուցակված պարտատոմսերի վերաբերյալ
Հապավում | FNCAB4 |
Ընդհանուր ծավալ | 2 միլիոն ԱՄՆ դոլար |
Անվանական արժեք | 25 ԱՄՆ դոլար |
Մարման ժամկետ | 36 ամիս |
Արժեկտրոնային եկամտաբերություն | 6% |
Հարթակ | Bbond |
Վճարման պարբերականություն | Կիսամյակային |
Պարտատոմսերի մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար այցելեք կայքի Բաժնետերեր և ներդրողներ բաժին։