«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի և «Արմլիզինգ» ՈւՎԿ ՓԲԸ-ի միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր, համաձայն որի կազմակերպությունը մասնագիտացված լիզինգային ծառայություններ կմատուցի ՖԻՆՔԱ-ի հաճախորդներին:

Համագործակցության շրջանակներում նախատեսվում է նաև կազմակերպել համատեղ միջոցառումներ հաճախորդների իրազեկման և ծառայությունները հասանելի դարձնելու նպատակով, ինչպես նաև համաֆինանսավորման սկզբունքով իրականացնել տարբեր նախագծեր:

Համագործակցության շրջանակներում ՖԻՆՔԱ-ի հաճախորդները Արմլիզինգից կարող են ձեռք բերել գյուղտեխնիկա, շինտեխնիկա, տրանսպորտային միջոցներ և այլ ապրանքներ:

Վստահ ենք, որ ամուր հիմքի վրա կառուցված այս համագործակցությունն արդյունավետ կլինի և՛ երկու կազմակերպությունների, և՛ հաճախորդների համար: