Վարկ «Բերրի»

Վարկ «Բերրի»

2019-04-30T13:37:21+04:00 17 Նոյեմբեր, 2018|

Արագ, արդյունավետ և վստահելի լուծում Ձեր ֆերմայի համար:
Վարկի հիմնական նպատակն է օգնել հաճախորդներին ձեռք բերել անհրաժեշտ գործիքներ, տեխնիկա և այլ միջոցներ, որոնք կօգնեն բարելավել իրենց գյուղատնտեսական գործունեությունը: Որպես հաճախորդակենտրոն կազմակերպություն՝ ՖԻՆՔԱ–ն առաջարկեց իր տեսակի մեջ առաջին «Բերրի» վարկատեսակը: Այս ֆինանսական պրոդուկտը ստեղծված է հաճախորդի կողմից գյուղատնտեսական նշանակության ապրանքների գնման գործընթացը հեշտացնելու նպատակով:

«Բերրի» վարկից օգտվող հաճախորդները կարող են ձեռք բերել ՖԻՆՔԱ գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկված յուրաքանչյուր ապրանք, իսկ գումարը ՖԻՆՔԱ–ն կփոխանցի կազմակերպությանը:

Վարկի հիմնական պայմանները՝

  • Վարկի գումարը՝ 75 000-1 500 000 ՀՀ դրամ,
  • Տարեկան տոկոսադրույք՝ 0-9% (տարեկան տոկոսադրույքը որոշվում է ըստ գումարի չափի, մարման ժամկետի և գործունեության կարիքների),
  • 6-ամսյա ժամկետ ունեցող վարկերի համար 0% տարեկան տոկոսադրույք,
  • 12-ամսյա ժամկետ ունեցող վարկերի համար առաջին 6 ամիսների համար տոկոսադրույք չի հաշվարկվում: Սկսած 7-րդ ամսից սկսում է հաշվարկվել +1.5% տոկոսադրույք,
  • Վարկի տրամադրման ժամկետ՝ 6-12 ամիս,
  • Վարկային հայտի ուսումնասիրությունը անվճար է:

Վարկ «Բերրի»-ի տրամադրման մանրամասն պայմանները՝
Վարկ «Բերրի»-ի պայմանները
Վարկ «Բերրի»-ի գործընկերները
Վարկ «Բերրի»-ի էական պայմանների ընդհանրական թերթիկ

«Ֆինանսներ բոլորի համար» (https://www.abcfinance.am/) կայքի «ֆինանսական օգնական» համակարգ

+374 (012) 55-55-55