Երազանքից իրականություն մեկ քայլ է

Մասնագիտությամբ բանասեր` Կարինեն երկար տարիներ տնային տնտեսուհի էր, ով իր ողջ եռանդն ուղղում էր երեխաների դաստիարակությանը և կենցաղային հոգսերին: Չունենալով մասնագիտական հմտություններ կարուձևի ասպարեզում` Կարինեն, սակայն, իր ողջ կյանքում երազում էր զգեստների ձևավորմամբ զբաղվել: Ինքնուրույն սովորելով գծապատկերներ կառուցել` Կարինեն սկզբում հագուստ էր կարում իր երեխաների համար և զարմացնում բոլոր ընկերներին հագուստի յուրօրինակ ձևավորմամբ: Սակայն երեխաների մեծանալու հետ մեկտեղ Կարինեն զգաց, որ իր ազատ ժամանակը կարող է ավելի արդյունավետ օգտագործել: Տարիների ընթացքում Կարինեն հմտացել էր կարուձևի ասպարեզում` վերածելու իրեն այդքան հաճելի զբաղմունքը շահութաբեր բիզնեսի, ինչը թույլ կտար իրեն և’ ստեղծագործել և’ գումար վաստակել` չթողնելով ընտանիքի ողջ հոգսն ամուսնու ուսերին:

Կարինեն ոգևորությամբ տարածք է վարձակալում, գնում կարի մեքենաներ, կտոր և մեծ ինքնավստահությամբ հիմնում իր սեփական բիզնեսը: Նա սկսում է մանկական հագուստ կարել և աստիճանաբար ընդլայնում է տեսականին: Տեսնելով իր կնոջ հաջողութունները` Կարինեի ամուսինը, ով մեծ նախապաշարմունքով էր վերաբերվում այս համարձակ նախաձեռնությանը, որոշում է աջակցել կնոջը` համոզված լինելով, որ համատեղ ուժերով իրենք շատ ավելիին կարող են հասնել: Կարինեին են միանում նաև իր քույրը և որդին, ինչի շնորհիվ նա կարողանում է ավելի մեծ քանակությամբ պատվերներ ընդունել և մեծ ծավալի աշխատանքներ կատարել:

Կարինեն սկսում է համագործակցել մի շարք խանութների հետ, որոնց թիվն օր օրի ավելանում էր: Պատվերների աճին զուգընթաց առաջանում էր նաև լրացուցիչ շրջանառու միջոցներ ձեռք բերելու անհրաժեշտություն, այլապես հնարավոր չէր լինի բոլոր խանութներին ժամանակին անհրաժեշտ տեսականիով ապահովել: Այսպիսով, Կարինեն սկսում է մտածել, թե որտեղից է հնարավոր վարկ ստանալ` լրացնելու շրջանառու միջոցների պակասը: Երկար ուսումնասիրությունների արդյունքում` Կարինեն որոշում է դիմել ՖԻՆՔԱ: Տրամադրված վարկի միջոցով նա զգալիորեն ընդլայնում է իր արտադրանքի ծավալը և հնարավորություն ունենում համագործակցելու ավելի շատ խանութների հետ: Համոզված լինելով, որ ՖԻՆՔԱ-ն է իր ֆինանսական գործընկերը ողջ կյանքի համար` Կարինեն մտադրված է դեռ բազմաթիվ ծրագրեր իրագործել ՖԻՆՔԱ-ի աջակցությամբ: Նա նույնիսկ պատրաստվում է մոտ ապագայում իր արտադրանքը Ռուսաստան արտահանել:

«ՖԻՆՔԱ-ն հնարավորություն ընձեռեց ինձ ամրապնդել իմ բիզնեսը և ճանաչում ձեռք բերել Հայաստանյան շուկայում: Սեփական բիզնես հիմնելու իմ երազանքի իրագործումը հնարավոր դարձավ աշխատասիրության, համարձակության և մեծ հավատի շնորհիվ: Իսկ համագործակցությունը ՖԻՆՔԱ-ի հետ թույլ տվեց էլ ավելի զարգացնել իմ կարի արտադրամասը: Ես խորհուրդ եմ տալիս բոլոր կանանց երբեք չվախենալ իրենց երազանքներն իրականացնելուց, միշտ շարժվել առաջ և հավատալ, որ անհարին ոչինչ չկա»: